«ԱՄՆ-Իրան հակամարտության՝ օր առաջ ավարտին սպասող երկրները շատ են»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս գրել էի, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը, չնայած լարվածության աճին՝ բավականին մոտ է համաձայնության գալուն: Երեկ նախագահ Թրամփը հայտարարեց, որ հավանական է առաջիկա օրերին, եվրոպական որևէ երկրում Իրանի հետ ստորագրվի համապարփակ համաձայնագիր:
Հակամարտությունները սովորաբար այդպիսի ձեռագիր են ունենում: Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու կամ դիմադրելու գործընթացը:
Նախագահ Թրամփը նաև նշել է, որ համաձայնագրի վերջնական սկզբունքներն ու դետալները հավանության են արժանացել հակամարտության մեջ ներառված բոլոր երկրների, այսինքն՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Եգիպտոսի, Լիբանանի և Սիրիայի կողմից: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպիսի բարդ ու բազմաշերտ դիվանագիտական աշխատանքներ են տարվել մերձավորարևելյան հակասական շահերն իմի բերելու համար:
Ճիշտ է, կա տեսակետ, որ Թրամփը հերթական 38-րդ անգամ թրոլինգ է անում՝ ասելով, որ շատ մոտ են համաձայնությանը: Սակայն Իրան-Իսրայել-ԱՄՆ ռազմական գործողություններով սկսված և ԱՄՆ-Իրան հորմուզյան բլոկադայով ավարտվող ռազմաքաղաքական գործընթացն արդեն հասցրել է գրգռել շատ երկրների անվտանգային, առևտրա-տնտեսական, կոմունիկացիոն ու Էներգետիկ շահերը: Ռազմական հակամարտության՝ օր առաջ ավարտին շահագրգիռ սպասողները շատ են:
Վստահ եմ, աշխարհի բնակչության 99%-ը հաստատ չէր լսել Հորմուզի նեղուցի մասին: Այսօր դրա շուրջ տեղի են ունենում ոչ թե ռազմական օպերացիաներ, այլ մերձավորարևելյան տարածաշրջանի հավասարակշռության, ինչպես նաև համաշխարհային շուկաների վրա ուղղակի և անուղղակի ազդեցությունների փոփոխություն:
Հետևենք զարգացումներին»:

«Խճճվել է տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև»․ Արտակ Զաքարյան
8701:06
«Ո՞րն է վիճակագրական կոմիտեի ղեկավարի՝ «նավը» լքելու ցանկության պատճառը»․ Արթուր Դանիելյան
9600:24
«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հակամшրտության պատճառն ակնհայտ էր, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամшրտության պատճառն անհասկանալի է»․ Տոկաև (տեսանյութ)
15100:10
Տոկաևը կոչ է արել վերադառնալ Ստամբուլյան համաձայնագրերին և սառեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը (տեսանյութ)
154Երեկ, 23:47
«Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական»․ Սուրեն Սուրենյանց
89Երեկ, 23:06
Դավիթ Խուդաթյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել (տեսանյութ)
97Երեկ, 22:30
«Իշխանության անզորությունը սկսվում է այն ժամանակ, երբ կորցնում է համոզելու և կառավարելու կարողությունը»․ Հրայր Կամենդատյան
94Երեկ, 22:00
«Մակրոնը Պուտինի և Սին Ցզինպինի փոխարեն էլ է շնորհավորել»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 21:42