Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ թվացյալ հաղթական տրամադրությունների հակառակ կողմում մտահոգ ՔՊ-ականներն են, որոնք չեն պատկերացնում խորհրդարանում առանց 3/5 մեծամասնության երկրի կառավարումն առաջիկա հինգ տարիներին։
Մի կողմից, ընդդիմադիրների ռադիկալ տրամադրություններն են անհանգստություն պատճառում, իսկ երեկ «Բարգավաճ Հայաստանից» հայտարարեցին, որ փողոց դուրս կբերեն մարդկանց, եթե ԿԸՀ-ն վերաքվեարկություն չանցկացնի և ԲՀԿ-ին միտումնավոր դուրս թողնի խորհրդարանից: Իսկ մյուս կողմում կառավարման ճգնաժամն է։
Իշխող թիմում այս օրերին մի քանի սցենար են քննարկում, թե ինչպես են պատկերացնում առաջիկա տարիներին նման նվազ լեգիտիմությամբ երկրի կառավարումը։ Նախ ասում են, որ փորձելու են ԲՀԿ-ի ձայները գողանալու միջոցով 3/5 ունենալ, եթե չստացվի, ապա դիտարկում են «մարդագողության» տարբերակն ընդդիմության շարքերից: Պատրաստվում են նոր գեղամնազարյանների հայտնաբերել ու իրենց ճամբար տանել՝ դրա «ձևերը» լավ գիտեն»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Խճճվել է տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև»․ Արտակ Զաքարյան
14401:06
«Ո՞րն է վիճակագրական կոմիտեի ղեկավարի՝ «նավը» լքելու ցանկության պատճառը»․ Արթուր Դանիելյան
15300:24
«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հակամшրտության պատճառն ակնհայտ էր, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամшրտության պատճառն անհասկանալի է»․ Տոկաև (տեսանյութ)
25300:10
Տոկաևը կոչ է արել վերադառնալ Ստամբուլյան համաձայնագրերին և սառեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը (տեսանյութ)
250Երեկ, 23:47
«Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական»․ Սուրեն Սուրենյանց
115Երեկ, 23:06
Դավիթ Խուդաթյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել (տեսանյութ)
126Երեկ, 22:30
«Իշխանության անզորությունը սկսվում է այն ժամանակ, երբ կորցնում է համոզելու և կառավարելու կարողությունը»․ Հրայր Կամենդատյան
122Երեկ, 22:00
«Մակրոնը Պուտինի և Սին Ցզինպինի փոխարեն էլ է շնորհավորել»․ Ոսկան Սարգսյան
144Երեկ, 21:42