«Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»․ Ռոբերտ Քոչարյան

«Ես բոլոր խախտումները կբաժանեմ մի քանի բլոկի։ Առաջինը և ամենից կարևորը կհամարեի հենց դրսի աջակցությունը, որը ուղղակի նախադեպ չուներ՝ սկսած Միացյալ Նահանգների փոխնախագահի աջակցության հայտարարությունից, հետո Թրամփի, Ռուբիոյի օդանավակայանային այցը՝ կեսժամանոց մամուլի ասուլիսով, Եվրոհանձնաժողովի նախագահի, տարբեր եվրոպական երկրների առաջնորդների հայտարարությունները, Մակրոնի՝ ուղղակի նախադեպը չունեցող միջամտությունն ընտրություններին։ Ես մեծ փորձ ունեմ քաղաքականության մեջ, այդպիսի բան երբեք չի եղել, և միայն այս բլոկը արդեն բավարար է՝ համարելու, որ միջամտությունը եղել է այն աստիճանի, որը կարող էր ունենալ ազդեցություն վերջնական արդյունքների վրա։
Երկրորդ բլոկը՝ աննախադեպ բյուջետային ծախսերն էին, որոնք կարելի է հանգիստ համարել բյուջետային կաշառք ընտրական գործընթացի ժամանակ։ Եվ հատկապես կենսաթոշակների բարձրացումը, որը նախատեսված չէր բյուջեով․․․ Հետո տարբեր կարգի հարցերի լուծումը, այսպես ասենք, ոտի վրա։ Օրինակ՝ արձակուրդում գտնվող վարչապետը հանկարծ վարորդական իրավունքների բալային համակարգի հետ կապված դժգոհության հարց է լուծում։ Սա ուղղակի վարչական ռեսուրսի չարաշահում է, և համարում եմ, որ սա պետք է քրեաիրավական գնահատական ստանա, և ոչ միայն սա։ Տարբեր գնահատականներով՝ սա մոտ 1 միլիարդ դոլարի չափ գումար է նետվել, որի մի զգալի մասը նախատեսված չէր բյուջեով, և սա կարելի է համարել բյուջեի չարաշահում ընտրական գործընթացներում։
Եվ վերջապես՝ այն բռնաճնշումները, որոնք եղան ընդդիմադիր գործիչների նկատմամբ՝ կալանավորումներ, ձերբակալություններ։ Շատ-շատ էին, նախադեպ չունեն այսպիսի ծավալները»,- այս մասին այսօր «Երևան Թուդեյ»-ին, «5-րդ ալիք»-ին և «Նյուզ»-ին-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ նաև ընդգծելով՝

«Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ»․ #NYT
4411:51
«Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին»․ Սուրեն Սարգսյան
3211:24
«ՌԴ կառավարությունն անում է հնարավորն ու անհնարինը՝ ինձ ՌԴ վերադարձնելու համար». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
4211:18
«Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի»․ Գագիկ Ծառուկյան
3911:06
«Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով»․ Արփինե Հովհաննիսյան
4910:54
«ԱՄՆ-ն պահանջում է ՑԱՀԱԼ-ի դուրսբերումը Գազայի հատվածից, Լիբանանից և Սիրիայից»․ #Channel13
15110:27
«Իրավական համակարգի ստրկամիտ ծառայողնե՛ր, կանգնելու եք օրենքի առաջ»․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
6110:24
«Բաքվի բանտերից հղվող ուղերձներում հայկական պետականության պաշտպանության գերակայությունն է»․ Տիգրան Աբրահամյան
5810:12