«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քրիստոնյա Հայաստանում կան մի քանի հնագույն եկեղեցիներ ու վանքեր, որոնք քանդվել են կամ մնացել ջրի տակ՝ այդ վայրերում ջրամբարներ կառուցելու հետևանքով։
Այսօր Սյունիքի Տոլորս գյուղ գնալիս կարող եք տեսնել ջրամբարում թաղված 1861 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը օրեցօր քանդվում է ջրի հետևանքով։
Իսկ ահա Ապարանի ջրամբարի մեջ է մնացել 4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը ևս ավերման եզրին է։
Այս ամենը կատարվում է քրիստոնյա հայերի աչքի առաջ, որոնք տուրիստի նման հիանում են ջրի մեջ ոչնչացող մեր եկեղեցիներով։
Իսկ մահմեդական Իրանում ջրամբար կառուցելիս ոչ թե քանդել կամ ջրի տակ են թողել քրիստոնեական 1314 թվականին կառուցված հայկական Ծործորի վանքը, այլ նույնությամբ տեղափոխել են ավելի վերև, որպեսզի վանքը պահպանվի և շարունակի գործել որպես քրիստոնեական կառույց»։

«Վերջին 30 տարում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում գրանցել է բազմաթիվ մշակութային արժեքներ». Լիլիթ Գալստյան
3914:24
«Շուրջ 30 տարի ՀՀ-ի կողմից հայտեր չեն ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին». Ժաննա Անդրեասյան
6513:24
«ՀՀ-ում քանի՞ երեխա կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ, եթե պետբյուջեով չկազմակերպվեին այդ համերգները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7612:54
«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
8812:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
19811:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
8211:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
8711:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
8410:30