«Իրազեկում՝ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․ հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»․ ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ փրկարար ծառայությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրազեկում․ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․
ՀՀ ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության համաձայն առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, որից հետո կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը՝ արտահեղվող ջրահոսքերը տեղափոխելով ջրամբարից ներքև դեպի Քասախի գետահուն։
Ջրահոսքերի տևողությունն ու ծավալը պայմանավորված կլինեն Ապարանի ջրամբարից վերև գտնվող ջրհավաք ավազանի ձնհալքի և հնարավոր տեղումների ինտենսիվությամբ և ընթացքով։
Ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց։
Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն։

«Սահմանազատումով հանձնվելիք ճանապարհի այլընտրանքային ճանապարհն են կառուցում»․ Ոսկան Սարգսյան
5009:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ, քամու ուժգնացում (լուսանկար)
4708:24
««Դեմոկրատական սոցիալիզմի» հայեցակարգով մոդելից առավել ազգանպաստ մոդել ՀՀ-ի համար չկա»․ Գարիկ Քեռյան
12103:06
«Երևանի քաղաքապետարանում կան երկու տեսակի պաշտոնյաներ»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
13302:06
«Այս սրբազան հողին և քաղաքակրթությանը պետք է արժանի լինել՝ առնվազն ապրելով»․ Վարդան Ոսկանյան
175Երեկ, 23:24
Մութ ամպեր՝ Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի գլխին
185Երեկ, 22:42
«2022-2025 թթ․ ՀՀ-ում սպանվել է առնվազն 50 կին՝ զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից»․ Զառա Հովհաննիսյան
176Երեկ, 19:42
«Մեծացել է հրդեհների առաջացման վտանգը․ պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)
165Երեկ, 18:54