Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում

Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ 2 ամիս ժամկետով, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին «1Լուրեր»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ հունիսի 5–ին ՀՀ Քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 նախկին
պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի, ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձի՝ Հարություն Թադևոսյանի նկատմամբ։
ՔԿ-ից հայտնել էին, որ վարույթը վերաբերում է ավելի քան 208 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։

Մի խումբ աղջիկներ ծեծել են մեկ այլ աղջկա․ քրեական վարույթ է նախաձեռնվել (տեսանյութ)
1620:36
Մեծ Բրիտանիան ամբողջությամբ անցել է էլեկտրոնային վիզաների
4020:28
Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
5819:00
«Շատերը ձև են տալիս, թե աշխատում են». Սամվել Գևորգյան
7517:12
«Իրական մտավորականը պետք է լինի միշտ ընդդիմադիր»․ Արա Պողոսյան
7517:06
«Վարչապետի հետ վերջին անգամ շփվել եմ մեկ տարի առաջ». Վահագն Հովակիմյան
7916:48
«Անսպասելի զուգահեռ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8716:00
«Օլիմպավանի սաներին չեմ կարողանում պատասխանել, թե ինչու է այն փակ»․ Էրիկ Օհանյան
7515:18