Պայքարը քրեականացրել է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք կանխատեսում էինք, որ ընտրություններից անմիջապես հետո այլախոհների, ընդդիմության նկատմամբ նոր հալածանքներ են սկսվելու՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանն անոնսել էր նախընտրական փուլում, խոսել է ընտրության և հաջորդ օրերին: Կոնկրետ անուններ է հնչեցրել, պատժաչափեր սահմանել, մեղադրել դատական համակարգին՝ կոռումպացվածության մեջ, և հայտարարել է, որ բոլորը նստելու են՝ և ընդդիմադիրները, և ընտրակաշառքի համար մեղադրվողները, և իր հրահանգները չկատարող դատավորները, որովհետև... ինքը հոգնել է այդ վիճակից:
Ամեն մի նման հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն, դատախազությունն ու հակակոռուպցիոնն ուղղակի ցայտնոտի մեջ են ընկնում՝ սկսում են նոր, մեկը մյուսից անհեթեթ ու անհիմն գործեր հարուցել, անօրինական քայլեր կատարել:
Երեկ միանգամից երկու նման փաստի մասին իմացանք: Մեկը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանին, որը փորձել էր հատել հայ-վրացական սահմանը եւ պարզել էր, որ իր ՍԷԿՏ-ը փակ է: Թե ինչպես կարող է մարդու նկատմամբ վարույթ հարուցվել եւ նրա ելքը փակվել՝ առանց նրան տեղյակ պահելու, դժվար եմ պատկերացնում: Երկրորդ փաստը վերաբերում է երկու հանրային գործիչների՝ քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանին եւ ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանին: Ըստ մեղադրանքի, «Տ. Վ.-ն և Ա. Ղ.-ն ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել»:
Փաստ է, որ հանրահավաքային պայքարի յուրաքանչյուր կոչ արդեն այս իշխանությունը հանցանք է համարում: Փողոցներ փակելով իշխանության եկած Փաշինյանը որոշել է, որ ով փողոց դուրս գա, ով հանրահավաքներ անելու կոչեր անի, սահմանադրական կարգն է տապալում, ուրեմն պետք է «նստի»»։

«Մանդատ վերցնելը «ծեծվել-չծեծվելու» հետ կապ չունեցող հանգամանք է»․ Հակոբ Բադալյան
300:12
Ռուբեն Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից
67Երեկ, 23:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. առերեսումները կշարունակվեն վաղը (տեսանյութ)
59Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր են «Հայաստան» դաշինքից դարձել պատգամավոր
66Երեկ, 22:42
Հայտնի է՝ ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ից դարձել պատգամավոր
80Երեկ, 22:30
«Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
73Երեկ, 21:30
Ալիևը բացահայտել է Ռուսաստանի և Գերմանիայի միջև Բաքվում կայացած գաղտնի հանդիպումը, որից ինքը տեղյակ չի եղել
244Երեկ, 20:40
«Վտանգավոր է դարձել մեծ գաղափարների մասին խոսելը»․ Արա Պողոսյան
77Երեկ, 20:12