Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում. ՊՆ
![]() 261 Կիրակի, 04 հոկտեմբերի, 2020 թ., 11:20 ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։ «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»,– գրել է նա: «Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,– գրել էր նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
