«Կոչ եմ անում երկրի ղեկավարությանն այս պլանն արդեն այսօր դարձնել քննարկման առարկա». Էդգար Առաքելյան
![]() 444 Կիրակի, 04 հոկտեմբերի, 2020 թ., 17:35 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ավարտից հետո. 1. Պաշտոնապես հայտարարել որևէ զիջման օբյեկտիվ անհնարինության մասին և դուրս գալ «Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթաց» կոչվող երկարամյա ֆարսից, դադարեցնել բոլոր տիպի բանակցությունները Ադրբեջանի հետ, 2. Մոտ ապագայում՝ ամիսների ընթացքում, կազմակերպել հանրաքվե Արցախում՝ ՀՀ-ի հետ վերամիավորվելու օրակարգով, 3. Հանրաքվեից հետո միաժամանակ կազմակերպել ՀՀ կողից Ռուսաստանին Ղրիմի միացումը և ՌԴ կողմից Հայաստանին Արցախի միացումը ճանաչելու գործընթաց, որից հետո ՀՀ հետ բոլոր պայմանագրերը, այդ թվում՝ ռազմական բնույթի, կսկսեն տարածվել նաև Արցախի տարածքի վրա, 4. Իրանի սահմանի ողջ երկայնքով՝ Մեղրիից մինչև Հորադիզ, տեղակայել ռուս սահմանապահներին, 5. Լրջորեն աշխատել հակաթուրքական տրամադրված երկրների հետ՝ Արցախը Հայաստանի մաս ճանաչելու ուղղությամբ Մեր՝ այսօր կերտվող մեծագույն հաղթանակի ընձեռած պատմական հնարավորությունները չգիտակցելը, դիվանագիտական դաշտում թույլ, վախվորած, «պինցետ-լանցետային» մաշված մեթոդներին ապավինելը մեզ կրկին վերադարձնելու են նույն արատավոր շղթային և անխուսափելիորեն հանգեցնելու են է՛լ ավելի մեծ պատերազմների ու է՛լ ավելի խոշոր արհավիրքների: Աշխարհը սիրում է ուժեղներին ու հանդուգններին (իհարկե, քանի դեռ կարմիր գծերն անցած չեն, իսկ սա կարմիր գիծ անցնել չէ): Հետևաբար, կոչ եմ անում երկրի ղեկավարությանն այս պլանն արդեն այսօր դարձնել քննարկման առարկա երկրի ներսում և արտաքին դաշնակիցների հետ խոսակցություններում: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
