Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հույս ունեմ՝ իրավապահներն այս տիկնոջ վարքագծին գնահատական կտան»․ Հ․ Կարապետյան

«Հույս ունեմ՝ իրավապահներն այս տիկնոջ վարքագծին գնահատական կտան»․ Հ․ Կարապետյան
623
Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 17:15

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը պարտվողական ու պառակտիչ գրառումներ է անում՝ փաստացի երկրորդ ճակատ բացելով մեր թիկունքում։
Ինչպես ասում են, a la guerre comme à la guerre, կռվի ժամանակ շոկոլադ չեն բաժանում, ու տականքությունը, դավաճանությունը պետք է անհապաղ կոշտ արձագանք ստանան։ Հույս ունեմ, մեր իրավապահներն այս տիկնոջ վարքագծին գնահատական կտան ու առնվազն կսաստեն նրան։
Իսկ մինչ այդ պետք է հանրային պարսավանքի միջոցը կիրառել։ Առանց ծավալվելու, ուղղակի ասեմ, որ հաղթանակից հետո ձեր նմանների պահվածքը երկար ենք հիշելու, շատ երկար»։