Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Արայիկ Հարությունյանը՝ առաջնագծում իրավիճակի մասին

Արայիկ Հարությունյանը՝ առաջնագծում իրավիճակի մասին
1230
Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 09:25

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը. «Սիրելի՛ հայրենակիցներ, անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:
Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները:
Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո:
Հաղթանակը մերն է լինելու, վստա՛հ եղեք»: