«Իշխանությունը լուծում է հետընտրական զարգացումները կանխելու խնդիրը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես նպատակ ունի կանխել հնարավոր հետընտրական զարգացումները:
Պարզ մեծամասնության, 3/5-րդի, սահմանադրական մեծամասնության վերաբերյալ վերլուծություններն օրվա իշխանության օրակարգն են սպասարկում: Այդ բոլոր «վերլուծությունների» հիմքում 2-6 պատգամավորական մանդատի խնդիր է դրված: Վստահ եղեք՝ առկա իրավիճակում իշխանությունն օրվա ընդդիմության շարքերում հեշտությամբ կգտնի թվով 2-6 ճամբարափոխ մանդատակիր: Իշխանության համար դա խնդիր չէ: Վերջինս տվյալ պահին լուծում է հետընտրական զարգացումները կանխելու խնդիրը: Նպատակը՝ իշխանությանն անցնցում տիրանալն է: Իսկ հետո՞: «Հետոն» ցույց կտա:
Համատարած վերահաշվարկը, ԲՀԿ-ի անցնել-չանցնելը, որոշ ընտրատեղամասերում կրկնակի քվեարկություն, մանդատներ վերցնել-չվերցնելն իշխանության կողմից ներդրված, հասարակությանը շեղող օրակարգ է:
Ինչպես երևում է օրվա իշխանությանը հաջողվում է օրակարգ թելադրել: 2026 թվականի ՀՀ ԱԺ-ի ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ կհիշվեն որպես ՄԻԱԿ հետընտրական զարգացում չունեցող ընտրություններ:
Անկախ Փաշինյան Նիկոլի հանդեպ ունեցած վերաբերմունքից, եկեք փաստենք, որ վերջինս ցուցաբերում է բարձր քաղաքական պիլոտաժ»:

«Չլիներ նիկոլ փաշինյանը, չէին լինի նաև բազմաթիվ իրավախախտումներ»․ Լևոն Ջավախյան
12701:06
«ԱԺ-ն վերածվում է գազանանոցաբուսաբանական այգու»․ Գագիկ Համբարյան
15200:18
«Մանդատ վերցնելը «ծեծվել-չծեծվելու» հետ կապ չունեցող հանգամանք է»․ Հակոբ Բադալյան
14700:12
Ռուբեն Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից
185Երեկ, 23:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. առերեսումները կշարունակվեն վաղը (տեսանյութ)
126Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր են «Հայաստան» դաշինքից դարձել պատգամավոր
124Երեկ, 22:42
Հայտնի է՝ ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ից դարձել պատգամավոր
133Երեկ, 22:30
«Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
123Երեկ, 21:30