«Բանակի անօրինակ սխրանքները չի կարելի հիմարություններով փոշիացնել». Հայկ Մարտիրոսյան
![]() 264 Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 12:10 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ԱԺ նախագահը, Մասիս Մայիլյանը և Հայաստանի վերնախավը խոսում են հետպատերազմյան բանակցությունների ֆորմատների մասին, ինչ-որ նախապայմաններ են առաջ քաշում և այլն։ Մենք խելագարվել ենք։ Այս հարձակումն ու պատերազմը որևէ բանական քաղաքականություն ունեցող երկրի համար կնշանակեր անմիջական միացում և ամեն տիպի կոնտակտների ու բանակցությունների իսպառ և առհավետ բացառում։ Եվ դա կլիներ խնդրի մեկընդմիշտ լուծում և հետագա ամեն տեսակի քաղաքական ճնշումներից ազատում։ Մեր տգիտությունն ու աշխարհը բոլորովին այլ՝ աղավաղված ոսպնյակներով տեսնելու հիվանդությունն այնքան խորն է, որ թշնամու Ռուբիկոնն անցնելուց հետո անգամ մենք խոսում ենք ինչ-որ բանակցություններից։ Եվ բանակցություններ ինչի՞ մասին։ Էլի փոխզիջումների՞, ինչպես Էդուարդ Նալբանդյանը՝ ներողություն, նրա աշակերտ Զոհրաբ Մնացականյանն է դեռևս խոսո՞ւմ։ Այս պատերազմի ավարտից հետո բազում հարցեր են բարձրացվելու, այդ թվում և քաղաքական որոշ մոտեցումների մեղսունակության վերաբերյալ։ Բանակի անօրինակ սխրանքները չի կարելի հիմարություններով փոշիացնել, չի կարելի հետագա նոր սխրանքների՝ այսինքն՝ նոր պատերազմների հնարավորություն ստեղծել։ Եվ հայ ժողովուրդն ու նրա որդեկորույս մայրերը հանդուրժելու են որ Երևանի և Ստեփանակերտի ղեկավարներն այսքանից հետո գնան և նստեն զրուցելու ինչ-որ թեմաների շուրջ իրենց որդիների և եղբայրների դահճի հե՞տ։ Այս հարցերը պետք է հիմա բարձրացվեն։ Պատերազմի ավարտին ուշ է լինելու, որովհետև ձևաչափեր են արդեն որոշվելու։ Եվ ժամանակն է, որ կուլիսներում ընթացող քաղաքական-դիվանագիտական գործընթացների մասին մանրամասն տեղեկացվի ժողովուրդը։ Չի կարելի արյուն թափողներից թաքցնել այն վերջնարդյունքը, որի շուրջ գաղտնի քննարկումներ են ընթանում։ Քննարկողները չեն, որ արյուն են թափում և չունեն իրավունք՝ գաղտնիության կեղծ թեզերին հղում անելով՝ թաքցնել նման գործընթացները կյանքը զոհաբերողներից։ Հիմա այլևս ամեն ինչի պատվիրատուն պետք է ժողովուրդը լինի։ Եվ պատվերի դիմաց հաշվետվություն պահանջի, ոչ թե անտես վստահի ամեն բան նրանց, որ իշխում են իրենց։ Դեպի՛ հաղթանակ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
