Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Բադասյանը ղեկավարում էր մարտական կետերից մեկը». Հայկ Մարտիրոսյան

«Բադասյանը ղեկավարում էր մարտական կետերից մեկը». Հայկ Մարտիրոսյան
471
Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ., 03:20

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ընկեր՝ առաջին և հիմա արդեն՝ երկրորդ պատերազմի հերոս, Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանը հարավային ուղղությամբ վարվող մարտերի ժամանակ ծանր վիրավորվել է։
Բադասյանը ղեկավարում էր մարտական կետերից մեկը։
Վիրավորումը ծանր է։ Հեռանկարն անհայտ։
Վերջին անգամ երկու օր առաջ խոսեցինք։ Անհանգիստ էր։ Քննարկումը կիսատ թողեցինք։ «Ուշանում եմ, պիտի մարտի գնամ։ Դիրքերը սպասում են»,- ասաց Վահանն ու պայմանավորվեցինք հաջորդ զանգի մասին։
Վահան ջան. իմ հարազատ ու հերոս ընկեր. խոսքեր չեմ գտնում ասելու։ Խոսքեր չկան։
Միայն խնդրում եմ ապրիր՝ քո գիտակցությամբ և քո ոգով։
Մենք դեռ պայքարի գործ ունենք։
Մենք դեռ առաջ պիտի գնանք»։