«Հյուսիսային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումներն ունեն զգալի առաջխաղացում». Ա. Հովհաննիսյան
![]() 748 Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ., 14:15 «Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է Արաքսի ողջ երկայքնով ուժեր կուտակել և առաջ ընթանալ: Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են նրանց գործողություններին, ժամանակին հավաստանշել են և դիպուկ հրթիռային ու հրետանային կրակով խմբավորմանը մեծ վնաս են պատճառել՝ մոտավորապես 3 լավ սպառազինված համահավաք բրիգադի ամբողջապես ոչնչացնելով: Այդ զորախումբը կրել է մեծ կորուստներ: Անդրադառնալով քիչ առաջ հրապարակված նավթամթերքի պահեստի ոչնչացմանը, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Տարօրինակն այն է, որ պատերազմի 11-րդ օրն է ընթանում, և նավթամթերքի բազայի հարևանությամբ գտնվում է զորանոց, որտեղ, ըստ էության, ոչնչացել են մոտավորապես 200 զինծառայող»: Ա. Հովհաննիսյանը հայտնեց, որ հյուսիսային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումներն ունեն զգալի առաջխաղացում,. «Ընդհանուր առմամբ, ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են: Ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը՝ Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերի»,- ասաց նա: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
