«Անթույլատրելի է, որ որոշ մարդիկ ահաբեկիչներին տեղափոխեն Իրանի սահմաններին մոտ շրջաններ». Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին անթույլատրելի է համարել սիրիացի կամ օտարերկրյա ահաբեկիչների տեղակայումն Իրանի սահմանի մոտ գտնվող շրջաններում՝ հակամարտության մեջ ներգրավվելու համար:
«Տարիներ շարունակ մենք պայքարել ենք ահաբեկիչների դեմ և նրանց հետ ենք մղել մեր սահմաններից»,- ասել է նա:
«Մենք ահաբեկիչների դեմ պայքարեցինք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում՝ իրենց ժողովրդի օգնությամբ։ Անթույլատրելի է, որ որոշ մարդիկ տարբեր պատրվակներով ցանկանան ահաբեկիչներին Սիրիայից և այլ վայրերից տեղափոխել Իրանի սահմանների մոտ գտնվող շրջաններ։ Եվ մենք տեղեկացրել ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի պաշտոնյաներին՝ այդ հարցում մեր դիրքորոշման մասին»,- հայտարարել Է նախագահը։
Ռոհանին նաև ասել է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի ադրբեջանա-հայկական հակամարտությունը չվերածվի տարածաշրջանային պատերազմի, և երրորդ կողմերին զգուշացնել՝ զերծ մնալ ռազմական գործողություններ հրահրելուց:
Նախագահը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող լարվածության պայմաններում, պետք է պահպանվի Իրանի սահմանների անվտանգությունը:

Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն
11617:43
«Քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա՞, որով կարող ես երաշխավորել»․ Արթուր Սուքոյան
7217:36
«Ձեզ խոսք է տրվում հարց ուղղելու համար, ոչ թե պարոն նախագահողի նիստը վարելը քննարկելու համար»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
7217:30
«Հայաստանում բոլորը «վատն» են՝ իրենից բացի․ իր համար լավը միայն Ալիևն է»․ Էդգար Ղազարյան
7217:18
«Հասկա՞նում եք, ոնց են պատին դեմ տվել, ոնց են սրան խեղդում»․ Մարգարիտ Եսայան
7317:18
«Սա քաղաքական ընտրությունը բարոյական վերջնագրի վերածելու փորձ է»․ Դավիթ Անանյան
7017:06
«Ղրիմի կամրջին հասցված հարվածներին Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի»․ Պուտին
13917:00
«ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում կարող է սկսվել նոր փուլ»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
7816:48