Ի՞նչ է ասել ԱԱԾ-ում հողեր ծախելու մասին հայտարարած անձը. «Ժողովուրդ»
![]() 1220 Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ., 08:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»»: Եվ, ահա, նա հանձնարարել էր ԱԱԾ-ում հետաքննություն սկսել, որի հետևանքով Երևանում ձերբակալվել է Ստեփանակերտի բնակիչ: Ավելին, վարչապետի այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել, թե ինչ է հայտնել իրավապահներին ձերբակալված անձը: հասած տեղեկությունների համաձայն՝ Ստեփանակերտի բնակիչը, որի անունն այս փուլում չենք հրապարակում նախաքննությանը չվնասելու համար, խոստովանել է, որ ինքը չի հորդորել զինվորներին դիրքերը լքել կամ նահանջել, այլ ընդամենը կարծիք է հայտնել, թե ինչ է մտածում պատերազմի մասով: Ավելին, վերջինը հայտնել է, որ նման խոսակցությունից հետո որևէ զինվոր դիրքը չի լքել ու հեռացել, այլ պարզապես խոսակցություն ու կարծիք է ինքը արտահայտել: Ինչևէ, չնայած Քյարամյանի պաշտոնանկությանը նախորդեց հենց վարչապետի հայտարարությունը, սակայն վերջինի ազատման մասով երկու վարկած է քննարկվում: Վարկածներից մեկը հենց այդ բացահայտումն ու այն հանգամանքն է, որ ԱԱԾ տնօրենն, ամեն դեպքում, տեղում չի եղել: Իսկ վարկածներից մեկի համաձայն էլ՝ ռուսական կողմն է հորդորել ազատել Քյարամյանին՝ Սորոսի գրասենյակի հետ կապ ունենալու համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
