Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը»:
Արման Դիլանյանի կենսագրությունը
Ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գետափնյա գյուղում:
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ:
Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»:
21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում՝ որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա՝ նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև՝ իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ:
29.09.2012 թվականից մինչև 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:
03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում («Միջազգային իրավունք», «Միջազգային արդարադատություն» առարկաներ): Նույն թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ):
2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

«Հայաստան» դաշինքը Սարդարապատի հուշահամալիրում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
18128.05.2026, 19:24
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության համար»․ Վահագն Խաչատուրյան
16928.05.2026, 14:24
«Ժամն է՝ սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին»․ ՀՅԴ
17528.05.2026, 11:12
«Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում»․ Սերժ Սարգսյան
18028.05.2026, 11:06
«Սարդարապատի համախմբվածության օրինակով պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն»․ Ռոբերտ Քոչարյան
12128.05.2026, 10:42
«Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար»․ Նիկոլ Փաշինյան
12828.05.2026, 10:12
«Եվրոպան կխեղդի հայ արտադրողին». Պեսկովը հանդես է եկել Հայաստանի վերաբերյալ հայտարարություններով
33927.05.2026, 20:09
«ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, անբարոյական քայլը»․ Աշոտ Դանիելյան
18827.05.2026, 12:48