Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Զրույցի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով ադրբեջանական կողմի՝ սեփական պարտավորությունների չկատարման և Արցախի ողջ տարածքում խաղաղ բնակավայրերի թիրախավորման առնչությամբ։ Ադրբեջանի ագրեսիվ այս գործողությունները ուղեկցվում են միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումներով՝ հերթական անգամ ընդգծելով Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության ապահովման առաջնահերթությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի լիարժեք իրացման և ճանաչման միջոցով:
Նախարարն առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:
Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն է արտահայտնել միջազգային զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայելու ճանապարհով Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության առնչությամբ, ընդգծելով, որ Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն վերածվելու անդառնալի միտումը սպառնալիք է ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը և դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը:
Նախարարը Գլխավոր քարտուղարին հայտնել է, որ Հայաստանը շարունակելու է ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին մշտապես տեղեկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և դրա անդամ երկրներին:

«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5710:30
«Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է»․ Գագիկ Բաղունց
9009:49
«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
161Երեկ, 16:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
156Երեկ, 15:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
191Երեկ, 11:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
192Երեկ, 09:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
564Երեկ, 00:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
18217.09.2026, 23:36