Մերօրյա հերոսներ. ՊԲ-ն ներկայացրել է զինծառայողների, որոնք կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով
![]() 718 Կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ., 12:30 Պաշտպանության բանակը գրում է. «Մերօրյա հերոսներ Կապիտան Ռոման Ադամյանն ու ավագ լեյտենանտ Սամվել Ավանեսյանը ակտիվորեն մասնակցել են հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Երկուսն էլ ներկայացված են «Արիության համար» մեդալների: Պատերազմի իսկական աստվածներ են ավագ լեյտենանտ Լևոն Սահակյանը, շարքային Սմբատ Քարամյանը, կրտսեր սերժանտ Արտաշես Թառոյանը, շարքային Հովսեփ Խաչատրյանը, կրտսեր սերժանտի կոչումով ժամկետային զինվորականներ Հովհաննես Միրզոյանն ու Ռոման Սիրեկանյանը, շարքային Ստեփան Միքայելյանը, շարքային Ջիվան Միքայելյանն ու շարքային Էրիկ Նազարյանը: Վերջինները դրսևորել են մասնագիտական բարձր վարպետության մակարդակ, բարոյակամային բարձր որակներ ու գերազանց ներդաշնակման աստիճան՝ հաշվենկատորեն ոչնչացնելով հակառակորդի զրահախումբը, մեծաքանակ կենդանի ուժ և կասեցրել առաջխաղացման բոլոր փորձերը: Բոլորն էլ կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
