«Մեր առաջին իսկ հաջողություններն ունակ են կազմաքանդել հակառակորդի բանակը». Սուրեն Սահակյան
![]() 348 Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 22:05 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացնո՞ւմ եք մի բանակ, որն իր զոհերի դիակները քաղաքական նպատակներով չի վերցնում թշնամուց։ Ո՞նց ա կռվելու էդ բանակի զինվորը, եթե գիտի՝ զոհվելու դեպքում ինքը դանդաղ փտելու ա տափաստաններում։ Իսկ ի՞նչ քաղաքական նպատակահարմարություն կա սեփական զորքի դիակները չվերցնելու մեջ։ Խուճապ, իհարկե։ Դրանք էնքան են, որ հանրությունը կարող ա կանգնեցնել պատերազմը կամ հընթացս փոխել գերագույն հրամանատարին։ Ալիևը լավ գիտի իր ժողովրդին։ Դա նույն ժողովուրդն ա, որը առաջին արկերի պայթյունների հետ մշտապես փախել ա հնարավորինս հեռու։ Դա տեղի ա ունեցել տասնամյակներ շարունակ։ Էդ ա նաև պատճառը, որ էն գլխից պատերազմական պլանի մեջ շրջահայացորեն մտցրել են նաև սոցիալական ցանցերի հասնելիությունը սահմանափակելու ակտը։ Հնարավո՞ր ա արդյոք, էդ փաստերը երկար ժամանակ գաղտնի պահել։ Իհարկե ոչ։ Մեր առաջին իսկ հաջողություններն ունակ են կազմաքանդել նման բանակը։ Էդ ծավալի կորուստներ կրող բանակը պետք ա համալրվի։ Ումո՞վ են համալրելու։ Արդյո՞ք հոգեբանորեն պատրաստ ա համալրումը։ Հոգեբանական պատրաստության ի՞նչ պաշար ունի դեռ ադրբեջանական բանակը։ Կարծում եմ՝ քարոզչությունը, թե Արցախը գրավելու համար մի քանի օր ա պետք, էս օրերին չար կատակ ա խաղում ադրբեջանա-թուրքական բանակի հետ։ Արդեն մեկ ամիս ա մոտենում, ինչ մերոնք կանգուն են ու դեռ չենք էլ հասել մեզ հարազատ բնագծերին։ Հա, դաշտով կարող են առաջ գալ, մանավանդ երբ օդային առավելություն ունեն։ Բայց Արցախը դաշտ չի, Արցախը լեռներ են։ Իսկ լեռներում տեղի ա ունենում էն, ինչ հիմա հյուսիսային հատվածում ենք տեսնում՝ ադրբեջանական բանակի կոտորած։ Ես մեծ հույս ունեմ, որ շատ շուտով մենք պետք ա ականատես լինենք հենց հոգեբանական տեսանկյունից պարտված ու նահանջող ադրբեջանական բանակ։ Մեզ հատուկ ա միայն մեր թերություններից խոսել ու բացարձակ հաշվի չառնել՝ ինչ վիճակ ա հակառակորդի մոտ։ Իսկ պատերազմում նվազագույնը երկու կողմ կա։ ՄԵջներիցս հանենք էդ թերահավատության որդը։ Ու հերթական անգամ արձանագրենք, որ մի քանի քաղաքական ու քաղաքական լինելու երազանք ունեցող խմբերից զատ, ժողովուրդը ամուր ա ավելի, քան երբևէ»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
