«Հարավում վարվող ծանրագույն մարտերի կարևորությունը հետո ենք ընկալելու». Հայկ Մարտիրոսյան
![]() 402 Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 12:35 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի դարպասն այսօր Արցախի հարավում է: Արցախի հարավում է և Թեհրանի դարպասը: Իր առաջին ժամկետում ամբոխավար Թրամփը որևէ կտրուկ գործողություններ չիրականացրեց: Շատ վառ է ամերիկյան քաղաքական հիշողության մեջ Լինդոն Ջոնսոնի օրինակը, որ դառնալով գործիք ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռքում, ավելի ու ավելի խրվեց Վիետնամում և այնքան ատված էր վերջում, որ երկրորդ ժամկետի անգամ չառաջադրվեց: Մեր օրերի ամերիկյան նախագահներն իրենց ամենառիսկային նախաձեռնությունները հենց երկրորդ ժամկետներում են այլևս անում: Վերընտրվելու պարագայում երկրորդ ժամկետում է դառնում շատ հնարավոր ամերիկա-իսրայելա-սաուդական կոալիցիայի ձևավորումն Իրանի դեմ: Դրա համար որպես տարանցիկ կետ և հարվածային ուժերի ամենահարմար մերձավոր երկիրն Ադրբեջանն է: Բացառված չէ, որ Ադրբեջանի սատարումն առնվազն Իսրայելի կողմից նախևառաջ հենց այդ հաշվարկով է պայմանավորված: Բաքվում սա հրաշալի հասկանում են: Եվ հասկանում են նաև, որ եթե վերահսկողության տակ առնեն հայ-իրանական սահմանի այդ հատվածը կամ ողջ հատվածն ամբողջությամբ, կունենան լռելյայն համաձայնություն առնվազն երկու կենտրոններից: Ու թեև դա երրորդին՝ Սաուդի արքայությանը նույնպես ձեռնտու է թվում, բայց թուրքական գործոնի պատճառով չի կարող ընդունելի լինել: Թրամփի չվերընտրվելու պարագայում Բաքուն միևնույն է այդպիսի սցենարում շահած դուրս կգա, որովհետև կկտրի Հայաստանի քներակը և կդատապարտի անխուսափելի մահվան: Իրանում դա նույնպես հասկանում են: Բայց կարծես թե չեն շտապում: Ինչո՞ւ, դժվար է ասելը: Բայդենի ընտրվելու պարագայում Իրանի դեմ ամերիկա-իսրայելա-սաուդական պատերազմ ամենայն հավանականությամբ չի լինի: Բայցև հայկական կողմի երեսնամյա դավաճանական անուղեղության արդյունքում, որով Ազատագրված տարածքները երբեք ՀՀ իրավական մաս չհամարվեցին, դրանք ԱՄՆ-ը հստակորեն համարելու է Ադրբեջանի տարածք և հայերը դրանից հաստատ չեն շահելու: Բաքվում հաշվարկել են, որ քաղաքական խաղաքարտերն իրենց օգտին են: Եվ ոչ թե Հայաստանի վերջույթներին են թիրախ բռնել, այլ հենց՝ քներակին: Եվ մենք պայքարում ենք: Արցախի, ազատագրված տարածքների և ընդհանրապես Հայաստանի հարավում այս օրերին որոշվում է մեր բոլորի կյանքի, մեր բոլորի պատմության, մեր բոլորի հայրենիքի ապագան: Եվ մեր այն զինվորը, որ նոր պետք է գնա հայ-իրանական սահման՝ գոյամարտ տալու՝ պետք է լավ գիտակցի, որ ինքը ոչ թե սահման, այլ խորան է պահում, որ մեզ համար կյանքի սրբազան ճանապարհ է, Երևանի դարպաս և Մերձավոր Արևելքի զարկերակ: Իսկ հարևանների համար դա նույնպես գոյության խնդիր է, գոյության գիծ, գոյության սահման: Հարավում վարվող այս օրերի ծանրագույն մարտերի կարևորությունը մենք դեռ հետո ենք ընկալելու»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
