«Իմ երկիրը հարձակման է ենթարկվել. ես կմիանամ Հայոց բանակին, եթե անհրաժեշտ լինի»․ Լևոն Արոնյան

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Նորվեգիայում՝ Chess24-ի թղթակցին տված հարցազրույցում, ասել է. «Իմ երկիրը հարձակման է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք փորձում ենք պաշտպանել ինքներս մեզ և աշխարհում ապրելու մեր իրավունքը։ Յուրաքանչյուր հայի համար այժմ սա գլխավոր խնդիրն է։
Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ երկրին։ Եթե իմ երկրի համար անհրաժեշտ է, որ ես ծառայեմ բանակում, ես կանեմ դա։
Կարող եմ ասել, որ սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի սկսվելուց ի վեր նորմալ չէի կարողանում քնել և չէի կարողանում կենտրոնանալ շախմատի վրա։ Միևնույն ժամանակ, դա թույլ տվեց ինձ հանգստանալ, քանի որ ես մտածում էի միայն իմ ընկերների և ընտանիքի մասին, որոնք պատերազմում էին և ընդհանրապես չէի մտածում շախմատի մասին»,- ասել է Արոնյանը։
Նա նաև հավելել է․ «Իմ երկու պապերն էլ կռվել են պատերազմում։ Պապս թողել է երկու երեխաներին և գնացել պատերազմ՝ առանց հարցնելու, ճիշտ է դա, թե սխալ։ Նա գիտեր, որ պետք է դա աներ։ Ես էլ եմ այդպես զգում»։

«Ձայն ուտելը քիչ ա, պետք ա մարսել»․ Մհեր Մկրտչյան
3709:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3608:24
«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
8500:42
Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում
75Երեկ, 23:54
«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել»․ Վարազդատ Հարությունյան
80Երեկ, 22:30
Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը փակվեց
80Երեկ, 21:42
«Իրազեկում՝ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․ հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»․ ՆԳՆ ՓԾ
66Երեկ, 20:48
«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան
75Երեկ, 20:36