Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հայկական հրետանու զարկերից հողը ցնցվում էր ոտքերի տակ». ռուս զինթղթակից

«Հայկական հրետանու զարկերից հողը ցնցվում էր ոտքերի տակ». ռուս զինթղթակից
1348
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 20:00

Արցախում գտնվող ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը «Թելեգրամի» իր ալիքում գրել է հարավային հատվածում ընթացող մարտերի մասին. «Հայկական կողմը հարավային ուղղությամբ ուժեղ հակահարձակման է անցել՝ հետ շպրտելով ադրբեջանցիներին իր գրաված դիրքերից, Խուդաֆերինի ջրամբարի տարածքում՝ նույնպես: Հայկական հրետանու զարկերից հողը ցնցվում էր ոտքերի տակ: Այս պարագայում, իհարկե, «ազատագրման» և «բռնազավթման» մասին լուրերը հերքվում են նույնքան արագ, որքան արագ որ հայտնվում են մամուլում»,֊ գրել է Կոցը։