««Viasat» ամերիկյան ռազմական ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային». Հրայր Թամրազյան
![]() 536 Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 11:55 «Ազատություն» ռ/կ հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ամերիկահայերը բողոքի ակցիաներ են անցկացրել «Viasat» ընկերության մոտ և պահանջել են դադարեցնել սաթելիթային կապ և սարքավորում ապահովել թուրքական «Բայրաքթար» դրոնների համար։ Ընկերությունն ասում է, որ պահանջելու է Վոշինգթոնից բացատրել, թե ինչպես է օգտագործում Թուրքիան իրենց տրամադրած տեխնոլոգիաները։ «Մենք ցավակցում ենք հայերի ընտանիքներին։ Մենք դատապարտում ենք այդ զենքերի օգնությամբ անմեղ մարդկանց սպանությունըլ, մենք տեղյակ ենք, որ Կանադան արգելել է դրոնների աչքերի արտահանումը Թուրքիա և մենք նույնպես չեղարկել ենք Թուրքիայի հետ պայմանագիրը ու այլևս չենք տրամադրելու մեր տեխնոլոգիան Թուրքերին»,- ասել է «Viasat» ընկերության ներկայացուցիչը։ «Նրանք այլևս չեն ստանա մեր արտադրանքը, ես շատ շնորհակալ եմ այս խաղաղ ցույցերի համար, հուսով եմ, որ այս տեռորիզիմը կանգ առնի»,- ասել է ներկայացուցիչը՝ ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանին։ Քրիստինեն շատ ակտիվ է աշխատում։ Սա, իսկապես, մեծ նվաճում է, Քալիֆորնիայի հայերի ջանքերի շնորհիվ այս ռազմական տեխնոլոգիան այլևս չի տրվի Թուրքիային։ Ամերիկյան «Viasat» ընկերությունը դադարեցնում է բոլոր մատակարարումները Թուրքիային։ Այս տեխնոլոգիան դրոնի ուղեղի աշխատանքն է ապահովում և շատ կարևոր բաղադրիչ է։ Կից կայքէջում կարող եք տեսնել, թե ինչ է արտադրում այդ ընկերությունը և ինչ կարողություններ ունի։ Այսպիսով, Կանադայի արգելքից հետո Միացյալ Նահանգների ընկերությունն է դադարեցնում դրոնների տեխնոլոգիայի և սարքավորումների մատակարարումը Թուրքիային»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
