Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Դիվանագիտական ճակատում մեր դեմ տակավին հին առաջարկներն են դրված». Ստյոպա Սաֆարյան

«Դիվանագիտական ճակատում մեր դեմ տակավին հին առաջարկներն են դրված». Ստյոպա Սաֆարյան
412
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 02:10

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ նախագահի՝ Արցախյան պատերազմին վերաբերող հատվածի իմ ընկալումը և մեկնաբանությունը.
1․ Արցախի հարցը տարածքների հարց չէ, այլ նաև այնտեղ ապրող էթնոսի հարց, որի հանդեպ հանցագործություններ են գործվել, ինչը նշանակում է կա այդ էթնոսի անվտանգության հարց,
2․ Ստատուս քվոն պետք է փոխվի, տարիներ շարունակ ասել ենք դա կողմերին առաջարկվել է լուծել Ադրբեջանի «կորցրած» տարածքների վերադարձման ու էնթնոսի անվտանգության հարցերը, տարբեր պահերի թվում էր, թե կողմեը համաձայնել են «տարածքների հանձնում-էթնոսի անվտանգության ապահովում» բանաձևին /ակնհայտորեն խոսքը խաղաղապահների միջոցով այդ անվտանգության ապահովման մասին է ու «Ինտերֆաքս»-ին այսօր հետաքրքրած հարցն էլ դա է, որը վարչապետի հետ հարցազրույցի գլխագիր է դրվել/, սակայն տարբեր պատճառներով դա տեղի չունեցավ /չի նշվում, թե ում պատճառով/,
3․ Եթե 30 տարում այս հարցերը չեն լուծվել, ապա դա չի նշանակում, թե պետք էր պատերազմի դիմել /ակնարկն ուղղված է Ադրբեջանին/,
4․ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր մոտեցումներ ունեն Արցախյան հարցում /կարծում եմ՝ ակնրակվում է, թե Թուրքիան է պատերազմով լուծման սադրանքի հետևում կանգնած/,
5․ Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբով՝ ԱՄՆ, Ֆրանսիայի հետ կկարողանան համատեղ ջանքեր գործադրել իրավիճակի հանգուցալուծման համար /տպավորություն է, որ ակնկալում է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դիմեն ու խնդրեն Ռուսաստանին՝ համաձայնելով, որպեսզի նա կանգնեցնի պատերազմն ու լուծի հարցն իր պատկերացրած ձևով՝ տարածքներ էթնոսի անվտանգության դիմաց/
Այս ամենում ոչ մի նոր բան չկար գոնե ինձ համար։ Ավելի պարզ այս ամենը շաբաթներ առաջ ասել է ՌԴ ԱԳ նախարար Ս․Լավրովը։ Թեպետ դիվանագիտական դաշտում ամեն կողմը կարող է Վ․Պուտինի խոսքերում գտնել իր համար ցանկալի կառչելու տեղերը և բառերը։ Չեմ ասում, թե դա քիչ է։
Ուղղակի արձանագրենք․ դիվանագիտական ճակատում մեր դեմ տակավին հին առաջարկներն են դրված»: