«Հակառակորդի կողմից բնակիչների սպանության այլ դեպքեր էլ կարող են լինել. ունենք անհայտ կորածներ». ԱՀ ՄԻՊ
![]() 1230 Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 11:30 «Մեր նախնական վերլուծությամբ՝ մոտ 10․500 մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ, վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել է»,- այսօր՝ ժեպազրույցի ժամանակ հայտնեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նա նշեց, որ 1․500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր, հանրային ու արտադրական օբյեկտներ են վնասվել կամ ոչնչացվել: Բեգլարյանի խոսքով՝ 1․100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես՝ մեքենա։ «Հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, որովհետև, մեր տեղեկություններով, անհայտ կորած քաղաքացիական անձինք կան այդ բնակավայրերից: Հաշվի առնելով նաև այն ձեռագիրը, որ կիրառվում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ վտանգը բավական մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են կամ ենթարկվել են խոշտանգումների կամ այլ ռազմական հանցագործությունների»,- ասաց ԱՀ ՄԻՊ-ը: |

«Հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»․ Արմեն Գրիգորյան
11316:18
«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
273Երեկ, 14:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
87711.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
49211.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
52011.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
104810.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
94710.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
41710.02.2026, 15:00
