«Մեծ փորձություն է պատերազմել ժողովրդավարության և սոցիալական հարթակների գոյության պայմաններում». Արսեն Ջուլֆալակյան
![]() 386 Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 03:05 Ազգային ժողովի նախկին պատգամվոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պռոյեկտելով մեր պատերազմը 2-րդ համաշխարհայինի վրա՝ հասկանում ես, թե ինչ կկատարվեր, եթե պատերազմի առնվազն առաջին 3-4 ամիսը (1941-ի հուլիս-նոյեմբեր նկատի ունեմ) ամեն երեկո ժողովրդին հաշվետվություն ներկայացվեր ռազմաճակատում իրավիճակի մասին։ Կամ, օրինակ, բացատրեիր բազմամիլիոնանոց բնակչությանը, որ որոշ խոշոր քաղաքների հանձնումը մարտավարական քայլ է՝ հետագա հաղթանակների համար։ Էդ հաղթանակներն ուղղակի էլ չէին լինի առնվազն հենց այդ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի պատճառով։ Դրան գումարած էլ, ամեն գեներալ պետք է փաստերով կարողանար ապացուցեր (անհնար է ուղղակի...), որ դավաճանական չի իր արած տվյալ քայլը։ Իսկապես մեծ փորձություն է՝ պատերազմել ժողովրդավարության և սոցիալական հարթակների գոյության պայմաններում։ Ու չգիտես, թե ինչքանով է ժողովրդավարությունն արդիական/առաջադեմ կառավարման մեթոդ պատերազմի պայմաններում։ Նորից հղում անելով պատմությանը՝ կարելի է ամենավառ օրինակներից հիշել. հունական պոլիսներից Աթենք-Սպարտա հակամարտություն։ Առնվազն ռազմական առումով դիկտատուրական Սպարտան հիմնականում հաղթում էր դեմոկրատիայի օրրան համարվող Աթենքին։ Խնդիրն այն էր, որ ոչ պատերազմական պայմաններում ևս պահպանվում էին այդ կարգերը, ինչը երկար կտրվածքով կործանարար եղավ Սպարտայի համար, բայց միևնույն է, ռազմական դրության պայմաններում շատ արդյունավետ էր։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
