«Տարածքների հանձնման գործընթացն սկսվեց Սերժ Սարգսյանի ձեռքով». Արման Մելիքյան
![]() 534 Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 13:45 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծեմ վաղը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պետք է Ժնևում հանդիպի Մինսկի խմբի համանախագահներին ու իր ադրբեջանցի գործընկերոջը: Այդ հանդիպման ընթացքում, ըստ ԱՄՆ-ում ստորագրված հրադադարի պայմանների, նրանք պետք է խաղաղ կարգավորման գործնական (սուբստանտիվ) քայլերի քննարկում անցկացնեն: Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ քայլերը նախատեսում են Արցախի վերադարձն Ադրբեջանի լիակատար ռազմաքաղաքական վերահսկողության տակ: Այժմ մեզ համար ցանկացած կայացած հրադադար կնշանակի տարածքային կորուստների ամրագրում: 2016 թվականին տարածքների հանձնման գործընթացը սկսվեց Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով, երբ վերջինս համարեց, որ կորսվածը վերադարձնելու անհրաժեշտություն չկա, թող նրանց տարածն էլ իրենց մնա, միայն թե խաղաղություն տիրի մեր երկրում ու ալամ աշխարհում: Նրա բացած դուռն այսօր էլ փակ չէ ու չի փակվի, եթե մենք շարունակենք հրադադարների միջոցով հողեր փոխանցել թշնամուն: Այն ժամանակ 800 հեկտարը տալով այսօրվա 800.000 կամ ավելի հեկտարը հանձնելն օրինականացրեց»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
