Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում. «Փաստ»
![]() 352 Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 08:05 «Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ փորձագետների կարծիքով, Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ վերջին շրջանում առավել հիստերիկ ու ամբարտավան կեցվածքի պատճառներից մեկն էլ ներքին չափազանց անկայուն վիճակն է, որն օրեցօր ավելի է բարդանում: Նախ՝ թուրքական լրատվամիջոցների տարբեր տեղեկություններից պարզ է դառնում, որ այստեղ լուրջ ներքաղաքական բախումներ են սկսվել, որոնք սպառնում են առավել խորանալ. ինչպես ասում են՝ քաղաքական ուժերը պարզապես իրար «միս են ուտում»: Մյուս կողմից՝ ըստ Թուրքիայից ստացվող տեղեկությունների, արդեն իսկ նկատելի են որոշակի ապրանքների կուտակում և լճացում, ինչը գործարար շրջանակների մեջ խուլ դժգոհություն է առաջացնում: Շատ մեղմ ասած՝ Էրդողանից դժգոհ է նաև հասարակության մեծ մասը, քանզի շատերը գտնում են, որ նա Թուրքիան անընդհատ ներքաշում է տարբեր աշխարհաքաղաքական բարդ իրավիճակների ու հակամարտությունների մեջ՝ գումարած տնտեսության հետևողական գահավիժումը: Առայժմ այս դժգոհությունները մեծ ընդգրկում ու հրապարակայնություն չեն ստանում, սակայն միջազգային լրատվամիջոցներն արդեն արձանագրում են, որ միջազգային կառույցների և երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական ճնշումներին զուգահեռ՝ Էրդողանի ու նրա վարչակազմի դեմ ներքին դժգոհությունները առարկայական «միս ու արյուն» կստանան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
