Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի
1049
Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ., 08:10

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի: Այս մասին հայտնում է «Риа Новости»-ն՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների և բնական աղետների հարցով գործակալությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով կա 962 տուժած:

Հիշեցնենք՝ անցած ուրբաթ կեսօրին 6.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևմուտքում, էպիկենտրոնը եղել է Էգեյան ծովում ՝ Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում: