Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Արգելել էի ռիսկի դիմել. առավոտյան զանգեցին, ասացին, որ ահաբեկիչ են գերի վերցրել». ԱՀ նախագահ

«Արգելել էի ռիսկի դիմել. առավոտյան զանգեցին, ասացին, որ ահաբեկիչ են գերի վերցրել». ԱՀ նախագահ
2006
Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ., 13:15

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ:

«Այսօր Վլադիմիր Բալայանի անվան ջոկատի զորամիավորման 5 հոգանոց խմբին հաջողվել է հերթական ապացույցն ունենալ և աշխարհին ցույց տալ, որ մենք կռվում ենք վարձկանների դեմ: Իսկ Մեղրյանի անվան խումբը մի քանի օր անընդհատ պայքարում էր ադրբեջանական, թուրքական ամենաէլիտար հատուկ ստորաբաժանումների դեմ Սղնախ-Ավետարանոց հատվածում՝ մեծ վնաս հասցնելով նրանց»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը պետական բարձր մրցանակներ է շնորհել հայրենիքը պաշտպանող կամավորականներին:

«Երբ Ալեքսեյ Բալայանն ինձ իրիկունը զանգել էր, ասաց, որ ուզում են գնալ վարձկան-ահաբեկիչներ բերեն՝ որպես ապացույց ողջ աշխարհին, ես կատեգորիկ արգելել եմ՝ ասելով ռիսկի չդիմեք, իսկ առավոտյան արդեն ժամը 7-ի կողմերը կապ են հաստատում և ասում՝ մեկին գերել ենք, հնարավորություն ունենք ևս գերելու, ասացի՝ էլ այդ հնարավորությունը չօգտագործեք, որովհետև ձեր ամեն մի կյանքը շատ ավելին է, քան՝ վարձկան գերի վերցնելը, կամ տասնապատիկ վնաս հասցնելը հակառակորդին»,- ասել է նախագահը՝ նրանց պարգևատրելով պետական բարձր մրցանակներով:

Մանրամասները՝ տեսանյութում: