Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Շուշիի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման փորձերը կասեցվել են». Սուրեն Սարումյան

«Շուշիի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման փորձերը կասեցվել են». Սուրեն Սարումյան
973
Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ., 15:05

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը. «Երեկ՝ օրվա ընթացքում և գիշերը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի տարբեր հատվածներում: Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կիրառել է իրենց տրամադրության տակ եղած գրեթե ողջ զինանոցը՝ գրոհներ ձեռնարկելով Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: Առաջխաղացման բոլոր փորձերը ձախողվել են, որովհետև հետախուզության միջոցներով հայտնաբերվել են այդ շարասյուները և խոցվել: Դրանք հիմնականում Շուշիի ուղղությամբ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ ռազմաճակատում: Բացի այդ, հակառակորդը կրկին անօդաչու թռչող սարքեր է փորձել կիրառել Ստեփանակերտի մերձակայքում: Դրանք ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել են»,- ասել է Սուրեն Սարումյանը: