Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Մարտունի և Մարտակերտ քաղաքների ուղղությամբ կիրառվում է «Գրադ» և «Սմերչ», նաև՝ ռազմական ավիացիա

Մարտունի և Մարտակերտ քաղաքների ուղղությամբ կիրառվում է «Գրադ» և «Սմերչ», նաև՝ ռազմական ավիացիա
1652
Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ., 15:00

Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:
Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է:
Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:
Տուժածներ չկան:
Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: