Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

4 հոգով ներթափանցել են հակառակորդի թիկունք, ոչնչացրել ականանետային դասակի ողջ անձնակազմին. ՊԲ

4 հոգով ներթափանցել են հակառակորդի թիկունք, ոչնչացրել ականանետային դասակի ողջ անձնակազմին. ՊԲ
1279
Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ., 10:30

Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են հերոսական դրվագներ պատերազմից: Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը: Վերջինները 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել: Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների:

4 հոգով ներթափանցել են հակառակորդի թիկունք, ոչնչացրել ականանետային դասակի ողջ անձնակազմին. ՊԲ