Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Թշնամին նպատակ ունի և փորձում է Արցախը բնակության համար ոչ պիտանի տարածք դարձնել»․ Լևոն Գալստյան

«Թշնամին նպատակ ունի և փորձում է Արցախը բնակության համար ոչ պիտանի տարածք դարձնել»․ Լևոն Գալստյան
569
Շաբաթ, 07 նոյեմբերի, 2020 թ., 19:35

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ էության թշնամին հողի ու տարածքի համար չի արդեն պատերազմ վարում, այլ նպատակ ունի և փաստացի փորձում է Արցախը բնակության համար ոչ պիտանի տարածք դարձնել։ Դա անում են բոլոր հնարավոր ձևերով՝ առանց մտածելու հետևանքների մասին։ Այսինքն՝ իրենց հետաքրքիր չեն ոչ մարդիկ, ոչ բնությունը, ոչ էլ, թե ովքեր կապրեն այս տարածքում։ Որպես պետություն՝ մենք պետք է աշխարհին հայտարարենք, որ պատրաստ ենք ու մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար նաև պարտավոր ենք ցանկացած եղանակով իրենց տարածքները նույնպես դարձնել բնակության համար անպիտան։ Այդ անելու հնարավորությունները կան ու անհրաժեշտության դեպքում պիտի դրանք գործարկվեն»։