«Շուշիում լուծվում է Կովկասի ռազմա-քաղաքական անվտանգային համակարգի հարցը». Հակոբ Բադալյան
![]() 879 Կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ., 12:45 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանի մահապարտը Շուշիում դրոշ դնելու հարց չէ, որ լուծում է, սիմվոլիկայի հարց չէ, որ լուծում է: Շուշիում Էրդողանն է փորձում հարց լուծել, Շուշիում լուծվում է Կովկասի ռազմա-քաղաքական անվտանգային համակարգի առանցքային հարցը: Առաջին օրից նշել եմ, որ այս պատերազմի «հեղինակն» Ալիևը չէ, և ոչ թե որ նա խաղաղասեր է կամ չգիտեմ՝ ինչ, այլ որ նա ոչինչ է այդ մասշտաբի պատերազմ սկսելու և ռեգիոնալ վերաձևումների հարց դնելու համար: Այս պատերազն Էրդողանի պատերազն է, որն սկսել է Կովկասի պատերազմ: Էրդողանն ուզում է ձևավորել Կովկասի ռազմա-քաղաքական անվտանգային նոր համակարգ: Դու կարող ես վերցնել Արցախի հարավն ամբողջությամբ, բայց դա ռազմավարական հեռանկարում առոչինչ է, եթե դու չես տիրապետում Շուշիին: Էրդողանը սիմվոլներով չի մտածում, պետք չի մեզ խաբել: Նա շատ լավ գիտե, որ սա բոլորովին էլ վերջին պատերազմը չէ Կովկասում ու աշխարհում: Աշխարհում չի լինում վերջին պատերազմ: Իսկ Կովկասում ռազմա-քաղաքական լայն իմաստով դոմինանտ է նա, ում պատկանում է Շուշին: Հասկանալի է, որ էս իմաստով խոսքն անվերապահ բացարձակության մասին չէ, այլ ուժերի ռազմավարական հարաբերակցության: Իսկ որևէ անվտանգային համակարգում բացարձակություն չի ձևավորվում, այլ ռազմավարական հրաբերակցություն: Ահա այդ իմաստով Շուշին էդ ռազմավարական հարաբերակցության հիմնարար կետն է ամբողջ արցախյան ռազմա-քաղաքական գոտում մասնավորապես, և Կովկասում ընդհանուր առմամբ: Եվ այդ կետում մեր հերոսական բանակն է, բոլորը տեսան՝ աշխարհի լավագույն բանակներից մեկը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
