«Զինվորականներից բացի ոչ ոք չի կարող տիրապետել ռազմական իրավիճակին». Հակոբ Բադալյան
![]() 327 Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ., 13:15 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ասվում է՝ հավատացեք բանակին, հավատացեք հայ զինվորին, սպային ու բարձր հրամկազմին, դա լոկ պաթոս, կամ զգայական, ոգեղեն, կամ քարոզչական տրամաբանությամբ խոսք չէ: Ոչ ոք՝ զինվորականներից բացի ոչ ոք չի կարող տիրապետել ռազմական իրավիճակին, դրա խորքային շերտերին՝ կանխատեսելիությունից անկանխատեսելիություն ընկած տարածությամբ: Ըստ այդմ՝ «հավատացեք բանակին արտահայտությունը» նշանակում է՝ դուք պատերազմից ոչինչ չեք հասկանում, առավել ևս ժամանակակից պատերազմից և պարզապես ընդունեք այդ պարզ հանգամանքը, համեստորեն ընդունեք այդ պարզ իրողությունը: Եվ վատ մի զգացեք, երբ փաստացի ասվում է, որ պատերազմից ոչինչ չեք հասկանում: Օրինակ՝ դուք վատ չեք զգա չէ՞, եթե ձեզ ասեն, որ ոչինչ չեք հասկանում ծրագրավորումից: Էդ մարդիկ տարիների թե՛ պրակտիկ ռազմական փորձով, թե՛ տեսական ռազմական կրթությամբ հասել են գեներալի, գնդապետի, կապիտանի կամ մայորի աստիճանի ոչ այն բանի համար, որ պատերազմի ժամանակ ինչ-որ մեկն իրենցից հավասար կամ իրենցից ավելի սկսի գնահատել իրավիճակը բուն ռազմական առումով, և կապ չունի վատ, թե լավ գնահատել: Հավատացեք բանակին, նշանակում է՝ մի քիչ համեստ եղեք»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
