«Սա հարձակում է ընտրյալ իշխանության ու պետական հաստատության վրա». Լևոն Բարսեղյան
![]() 470 Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 09:35 «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Արարատը ձեր ընկերը լինելուց առաջ ԱԺ նախագահն է, օրինական ընտրված իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ։ Այսինքն՝ սա հարձակում է ընտրյալ իշխանության ու պետական հաստատության վրա։ Խնդիրը մի փոքրացրեք մինչև անձնական հարց։ Հասկանալով ձեր ցավը, ակնկալում եմ, որ բռնությունը կդատապարտեք նախ հենց բռնության պատճառով, որ պատգամավորի նկատմամբ էլ այն գործադրված լինի, ապա մնացած մասերով։ Բայց ավելի կարևոր է հասկանալ, որ բանավոր դատապարտելն ու պատասխանատվության բանավոր կոչերի ժամանակը վաղուց անցել է։ Համաձայն չեմ վրեժի կոչերին, հարկավոր է հանցագործություն(ներ)ի բացահայտման ու իրական պատժի ու պատասխանատվության հստակ, գործուն ու հրատապ մեխանիզմներ գործարկել։ Բոլոր հանցանքները պիտի հատուցվեն ըստ այդմ։ Իսկապես հոգնեցինք այդ ամենը կրկնելուց։ Առողջություն Արարատին, կամք ու համբերություն բոլորիս»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
