Պետք է համախմբվել՝ փորձելով վերացնել պատերազմի վտանգները. «Ժողովուրդ»
![]() 333 Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ., 08:35 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությունը փոթորկել է Հայաստանը: Երկու օր է՝ քաղաքացիներն իրենց անհամաձայնություն են հայտնում այդ որոշմանը, իսկ երեկ էլ արդեն հանրահավաքի փորձ եղավ՝ 17 քաղաքական ուժերի համակիրների մասնակցությամբ: 17 կուսակցության թվում են նախկին իշխանություն «Հանրապետական» կուսակցությունը, խորհրդարանական մեծությամբ երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաև՝ Հայ հեղափոխական դաշնակցությունն ու մի շարք այլ կուսակցություններ: Մեծ թվով մարդկանց բերման ենթարկեցին, երթ տեղի ունեցավ դեպի կառավարություն, ապա Ազգային ժողով: Այսինքն՝ պատերազմի ավարտից հետո վտանգված է հայրենիքի անվտանգությունն ու բարեկեցությունը և քաղաքացիական խժդժությունները, քաղաքական նոր գործընթացները կարող են բացասական ազդեցություն ունենալ առաջին հերթին երկրի անվտանգության համար: Եվ այս ընթացքում օրհասական է աշխատել այն ուղղությամբ, որ լինի անվտանգություն, խաղաղություն և բարեկեցություն: Արդեն մի քանի օր է՝ պարալիզացված է պետական գերատեսչությունների աշխատանքը, Ազգային ժողովը նիստ չի գումարում, առկախված է բյուջեի նախագծի քննարկումը, այլ հարցեր լուծում չեն ստանում, որը իր բացասական ազդեցությունն է թողնելու: Դրա փոխարեն պետք է համախմբվել՝ փորձելով վերացնել պատերազմի վտանգները և ոտքի կանգնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
