«Համերաշխության մասին է խոսում ջեբկիր ջարդարարների հետ նույն խրամատից». Վահագն Ալեքսանյան
![]() 313 Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ., 14:00 ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանը համերաշխության մասին է խոսում։ Համերաշխության մասին է խոսում ջեբկիր ջարդարարների հետ նույն խրամատից, էն ջեբկիր ջարդարարների, որոնք երեխայի ներկայությամբ ծեծեցին Արարատին, էն ջեբկիր ջարդարարների, որոնց գործողություններն Էդմոն Մարուքյանն ու ԼՀԿ-ն այդպես էլ չդատապարտեցին։ Էդմոնն ասում է՝ ԻՔ պատգամավորները մանդատ են ստանձնել ազգային միասնություն ապահովելու համար, ասում է, որ նույն մանդատն ստանձնել է նաև ինքը, բայց այսօր կանգնած է վերոնշյալ ստահակների կողքին, ստահակների, որոնք ամենայն հավանականությամբ համակարգվում են հենց ԱԺ խմբակցություններից մեկի կողմից։ Խնդիրը, կարծում եմ, արժեհամակարգային է։ Եթե պատրաստ ես կամայական նպատակի համար կանգնել ջեբկիր ջարդարարների հետ նույն ճակատում, ապա դա ցուցիչ է։ Ես չգիտեմ, թե ինչ զարգացումներ կլինեն քաղաքական դաշտում, բայց կարող եմ վստահ ասել՝ ջեբկիր ջարդարարները, դրանց տերերը, դրանց շվաքի տակ պսպղացողները քաղաքական պրոցեսներից պիտի ինքնամեկուսանան իրենց ու ազգային բարօրության համար»։ |

«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
5611:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
5311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
10311:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
9511:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
11310:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
11010:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
12310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
9810:30
