«Մենք համաձայնագիրը չենք ստորագրել, քանի որ շատ հարցեր ունենք». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ հադրութցիներին
![]() 356 Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ., 13:30 Այսօր ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանատան մոտ ակցիա իրականացնող հադրութցիները հանդիպեցին Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ։ Ակցիայի մասնակիցները, դիմելով դեսպանին, ասացին, որ Հադրութը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նրանք շեշտեցին, որ Ֆրանսիան վկայել է տեռորիստների առկայությունն այդ տարածաշրջանում, և Հադրութը չի կարելի թողնել բարբարոսների տիրապետության ներքո։ «Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»,- դիմելով դեսպանին՝ ասացին հադրութցիները։ Ժոնաթան Լաքոթն ընդունեց հադրութցիների նամակը և ասաց, որ Ֆրանսիայի դեսպանատան դռները միշտ բաց են նրանց համար։ Իր խոսքում դեսպանը նշեց, որ Հադրութն ամենատուժած տարածքներից է, և դրա մասին իրենք տեղյակ են։ «Գիտենք նաև, որ Հայաստանում իրավիճակը շատ բարդ է և համաձայնագրի հետ կապված շատ հարցեր կան։ Մենք նույնպես շատ հարցեր ունենք և դեռ չենք ստորագրել այն»,- ասաց դեսպանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
