«Էդ թղթի մեկնաբանությունները տվեք, բան հասկանանք բոլորս». Լևոն Բարսեղյան
![]() 341 Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 16:05 «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով, որ թուղթը խայտառակ է, ու տարածք հանձնելը աղետ, դիմում եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը և գործադիր իշխանությանը. 1. Հրատապ կազմեք և հրապարակեք տեղահանվածների՝ Հայաստան տեղափոխվածների և Արցախում մնացողների կենսական, սոցիալական, կրթական, աշխատանքային և այլ կարիքների բավարարման պլան, ծրագիր, հրապարակեք հրապարակելիք մասը, և գործ արեք: Մի ասեք, թե՝ անում ենք, պատմելու չէ, արեք և վերջ: Հավանաբար անում եք, բայց հրապարակային մասն էլ ապահովեք: 2. Էդ թղթի մեկնաբանությունները տվեք, բան հասկանանք բոլորս: Ասեք հանրության յուրաքանչյուր խմբի անելիքը, որպեսզի միացյալ հաղթահարենք աղետը: 3. Անհապաղ սկսեք հանդիպումներ խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր հնարավոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, խորհրդակցեք, քննարկեք դրությունն ու ելքերը: Մշակույթի և հասարակական գործիչներն էլ կարող են օգտակար լինել խորհրդակցելու և քննարկելու համար: Մի՛ փակվեք, խռոված ու մեծամիտ մի պահեք ձեզ, դուք խռովելու իրավունք չունեք: Թե առաջ օրական 15 ժամ աշխատելու փոխարեն աշխատում էիք օրը 5-8 ժամ, իսկ հատուկենտները՝ օրական 12-14 ժամ, հիմա օրական 15-17 ժամ է պետք աշխատել, կերեք ոտի վրա, քնեք աշխատասենյակներում, ավտոների մեջ, տնեցիքին մի տեսեք շաբաթներով, կդիմանան, վերհիշեք, որ դուք եք կամեցել լինել իշխանություն հեղափոխությունից հետո, ձեզ չեն ստիպել, գուցե 2 տարի առաջ լավ չեք պատկերացրել լծի ու ժառանգության ծանրությունը, հիմա պիտի որ հասկացած լինեք: Ոչ մի չափազանցություն չկա ասածիս մեջ: 4. Մի օր էս մղձավանջը հանդարտվելու է և քաղաքական պատասխանատվության ժամն է գալու՝ հրաժարականներ և նոր ընտրություններ: Ձեր դերը, բացի վերը բերվածը, պատշաճ ընտրություններ ապահովելն է, դրա համար (1) վերջապես լրամշակեք ու ընդունեք Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքները, ինչպես նաև՝ (2) բուն ընտրության գործընթացի օրինականությունն ապահովելը: 5. Թե այսքանն անելու հետ կարողացաք հանրային մտքի համախմբմամբ նաև երկրի ճգնաժամային կառավարման, ինքնաբավության և զարգացման ծրագրերի մշակումն ու ընդունումն ապահովել, մեծ բան արած կլինեք: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
