Վանեցյանը ձերբակալվել է իշխանության յուրացում, պետական գործչի սպանություն նախապատրաստելու և այլ կասկածանքով
![]() 379 Շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ., 18:15 Քաղաքական, հակաազգային հետապնդումները թևակոխում են նոր, ավելի այլանդակ փուլ։ Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով, ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն։ Այս մասին ասվում է Արթուր Վանեցյանի պաշտպանների Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։ Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»։ Այս ամենն արդեն իրավական ոլորտում որևէ կերպ մեկնաբանելն անհնար է։ Սա խայտառակ քաղաքական հետապնդում է, ուղղված իշխանական աթոռներին ամեն կերպ կառչելուն, հակապետական ծրագրերն ու հայրենիքը թշնամուն հանձնելը ավարտին հասցնելուն»,- ասված է հայտարարության մեջ։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
