«Դեռևս լինելու են ներհայաստանյան և հարավկովկասյան հետցնցումներ». Սուրեն Սարգսյան
![]() 279 Կիրակի, 15 նոյեմբերի, 2020 թ., 14:35 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, համազգային արհավիրք է: Ցավոք, ցնցումները դեռևս չեն ավարտվել: Դեռևս լինելու են ներհայաստանյան և հարավկովկասյան հետցնցումներ: Ինչո՞ւ: Քանի որ՝ 1) Թուրքիան դժգոհ է իր չստացածից (պառլամենտի վերջին լսումները վառ օրինակ): 2) Ադրբեջանը դժգոհ է իր կիսատ-պռատ ստացածից: 3) Հայաստանը դժգոհ է իր կորցրածից: 4) ԱՄՆ-ն ու Ֆրանսիան (ԵՄ) դժգոհ են իրենց խաղաղապահների բացակայությունից: 5) ԱՄՆ-ն և Իսրայելը կորցրեցին Իրանի հարևանությամբ ռազմական ներկայություն և հետախուզություն ունենալու հնարավորությունը: 6) Իրանը դժգոհ է իր սահմանի անվտանգության մակարդակի նվազումից (վերջին սահմանային միջադեպը և սահմանին աննախադեպ ռազմական կուտակումները վառ օրինակ): 7) Վրաստանի համար ծայրաստիճան անհանգստացնող է լրացուցիչ ռուսական ներկայությունն իր հարևանությամբ: 8) Ռուսաստանը դժգոհ է իր ստացած փաստացի տարածքից, քանի որ մեր իշխանությունների ավելի ադեկվատ քաղաքականության արդյունքում ռուս խաղաղապահներն առավել մեծ տարածքում կկանգնեին՝ հետևաբար մենք ավելի շատ տարածք կպահպանեինք: Հիմա այս ամենը միացրեք մեկ ամբողջական պատկերի մեջ: Ամեն ինչ ավարտված համարո՞ւմ եք: Եվ ամենակարևորը՝ ունե՞նք մենք այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ճկուն գործելու ունակություն ունեցող ղեկավարություն»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
