«Մնացեʹք ԱԺ-ում և առաջիկա օրերին արե՛ք պետությունը փրկող ձեր քայլը». Նաիրի Հոխիկյան
![]() 336 Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 03:35 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ պատգամավորների ճանապարհը․․․ Հայաստանի խորհրդարանում պատգամավորական մանդատից այս օրերին հրաժարվում են մարդիկ, որոնք 2018-ից այս կողմ «սպիտակ ագռավ» են եղել իրենց մտածողությամբ և պետական կառավարման արժեքային համակարգով։ Իշխող խմբակցությունից շատերին եմ ճանաչում։ Ոմանց նկատմամբ ունեմ ընդգծված լավ վերաբերմունք, ոմանց հետ վերջին ծանր օրերին բազմաթիվ քննարկումներ եմ ունեցել և տեսել, որ նրանք էլ մտահոգված են ու ճանապարհներ են փնտրում փրկության համար, թեպետ միանձնյա որոշումներ կայացնելիս նրանք էլ են եղել անտեսված։ Եթե ես լինեի հրաժարականի դիմում ներկայացնող պատգամավորների փոխարեն, կմնայի ԱԺ-ում։ Եթե գնաք, միևնույն է, ձեր փոխարեն կգան ուրիշները, որոնք հնազանդ կսեղմեն կոճակները։ Մնացեք ԱԺ-ում և առաջիկա օրերին արե՛ք պետությունը փրկող ձեր քայլը՝ արդեն անկախ ու ավելի շատ հանուն հայկական պետականության»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
