«Քնարավանցի հայրն ու որդին, իջնելով դիրքերից, իրենց տունը գտել են թալանված ու հրկիզված». Էդգար Հարությունյան
![]() 1634 Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 03:05 Այսօր Քարվաճառի Քնարավան գյուղում հանդիպեցինք հայր ու որդի Արմոյին ու Տիգրանին։ Նրանք Քնարավանի բնակիչներ են, այս պահին գյուղում մնացած միակ բնակիչները։ Պատերազմի ավարտից հետո, իջնելով դիրքերից, իրենց տունը գտել են թալանված ու հրկիզված։ Սրիկաները ամբողջ տունը թալանել են, կտուրը ապամոնտաժել ու այրել՝ իբր թուրքին չթողնելու համար։ Այնինչ Արմոն ու Տիգրանը վստահեցնում են, որ չեն լքելու գյուղը, մինչև վերջնական որևէ բան չհստակեցվի։ Ավերված տան մի փոքր սենյակը կարողացել են վերադասավորել, գիշերում են այդտեղ։ Պատերազմի առաջին օրը ընտանիքը՝ Տիգրանի մայրը, քույրն ու տատիկը տարհանվել են Արցախից, այժմ ապրում են Ճամբարակում։ Ի դեպ, նույն ճակատագրին են արժանացել երբեմնի գեղեցիկ Քնարավան գյուղի բոլոր 14 տները․ մի մասը հենց բնակիչներն են այրել, մյուս մասը՝ թալանչիները։ Տղերքը շատ մանրամասներ պատմեցին, որոնք նպատակահարմար չեմ գտնում հանրայնացնելու։ Միայն խոստացանք, որ եթե հրաշքով Քարվաճառը չհանձնենք, ապա պարտավորվում ենք իրենց տան վերակառուցման գումարը հայթայթել, իսկ ծայրահեղ դեպքում, եթե լքեն Քարվաճառը՝ իրենց հայրենի Ճամբարակում նոր տուն կառուցելու համար հայթայթել անհրաժեշտ գումար։ Հուսամ՝ երկու դեպքում էլ իմ հետևորդները կաջակցեն մեզ այդ ծրագրում։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
