Ռազմական դրության անհրաժեշտությունը վերացել է նոյեմբերի 10-ին. «Փաստ»
![]() 269 Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 08:40 «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը շարունակում է գտնվել ռազմական դրության իրավական ռեժիմում, որի պահպանումը մի շարք հարցեր է առաջացնում: Մարդիկ տրամաբանական հարց են տալիս՝ ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը: «Փաստի» հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ռազմական դրության անհրաժեշտությունը վերացել է նոյեմբերի 10-ին, երբ ռուսական խաղաղապահները մտան Արցախ, սկսեցին հսկել կրակի դադարեցման ռեժիմը: Նրա համոզմամբ, ռազմական դրության իրավական ռեժիմի շարունակումը իրավաչափ չէ: «Ռազմական դրության պահպանումը միայն ու միայն և բացառապես պայմանավորված է խաղաղ հավաքների ազատությունը, ինչ-որ առումով նաև խոսքի ազատությունը խեղդելու հրամայականով: Այլևս մենք կարող ենք փաստել, որ ՀՀ-ն չէ, որ պաշտպանում է Արցախի ժողովրդին, մնացած մասով մենք ուղղակի գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, որում մենք ապրել ենք ավելի քան 30 տարի: Օրինակ՝ ինչո՞ւ 2018 թ. ապրիլին ռազմական դրություն չկար: Լա՞վ կլիներ, որ 2018թ. ապրիլին էլ ռազմական դրություն մտներ: Այսինքն, այսօր ռազմական դրություն ունենալը ոչնչով չի տարբերվում այն իրավիճակից, եթե ռազմական դրություն լիներ 2018 թ. ապրիլին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
