Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Այս միջադեպը վկայում է Թուրքիային թուլացնելու ու սանձելու Արևմուտքի որոշման մասին». Տիգրան Խզմալյան

«Այս միջադեպը վկայում է Թուրքիային թուլացնելու ու սանձելու Արևմուտքի որոշման մասին». Տիգրան Խզմալյան
358
Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 09:50

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանը հրաժարվեց հանդիպել Ստամբուլում ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ, ով այցելեց այնտեղ հույն պատրիարք Բաղթուղումեոսին հանդիպելու։ Այս միջադեպը, հավանաբար, ամենասուրն է վերջին տարիների ԱՄՆ-Թուրքիա լարվածության ընթացքում և վկայում է Թուրքիային մեկուսացնելու, թուլացնելու ու սանձելու Արևմուտքի որոշման մասին»։