«Ոչինչ այդքան լսելի չի դարձնում Ռուսաստանի դրածո «ասիչների» ձայնը Հայաստանում, որքան թուրքական վտանգը». Հովսեփ Խուրշուդյան
![]() 325 Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 12:30 «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս Պուտինն ու Էրդողանը հետաքրքիր է՝ ինչու են այսքան շտապում հանել Նիկոլին։ Էն Իգդիրն ու թուրքական զորքն Ադրբեջան մտցնելու համար Էրդողանի՝ օրինագծով մեջլիս մտնելն էլ փաստորեն պոնտ էր, թատերական բեմականացում. ոչինչ այդքան լսելի չի դարձնում Ռուսաստանի դրածո «ասիչների» ձայնը Հայաստանում, որքան թուրքական վտանգը։ Կրեմլում և Անկարայում լավ են սովորել մեր վախերը մեր անկախության դեմ օգտագործելու ձևերը։ Մնացածը հայ ժողովրդի որոշելիքն է. հանձնում ենք ընդամենն Արցախին տիրացած Ռուսաստանին նաև մեր մեծ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, թե հպարտ ուղղում ենք մեր ողնաշարհն ու նետում իրենց «СВОИХ НЕ СДАЕМ, НА ВАШИХ АГЕНТОВ-КАЗНОКРАДОВ НЕ МЕНЯЕМ»? Իսկ թե ինքնիշխանություն ու ազգային արժանապատվություն մինչ օրս ունեցել ենք, թե՞ ոչ, կերևա Կրեմլի այս նենգ ծրագրին ՀՀ բարձրագույն իշխանության՝ օրենսդիր մարմնի արձագանքից։ Ու ինչ-որ բան ինձ հուշում է, որ այս ծրագրի իրագործման եզրափակիչ փուլի մեկնարկին Արարատ Միրզոյանին շարքից հանելը բնավ պատահական չէր, այլ նույն այս կեղտոտ ծրագրի մասը։ Ի դեպ, Հայաստանում օրենսդիր մարմնի ղեկավարին՝ երկրի իշխանության երկրորդ դեմքին ծեծելը կարծես իշխանափոխության փորձ անելուց ԿԳԲ-ական ծրագրի պարտադիր բաղադրիչ է (Ոսկանյան, Արարքցյան, Միրզոյան): Իսկ ծրագրի նենգությունը նաև նրանում էր, որ Պուտինը, առերևույթ հարգելով հայ ժողովրդի ինքնիշխանությունն ու քաջ գիտակցելով, որ ՀՀ վարչապետն անգամ ավտոկրատ եռյակի (Պուտին-Ալիև-Էրդողան) պարտադրած փաստաթուղթն ստորագրելուց հետո շարունակում է վայելել ՀՀ քաղաքացիների մեծամասնության վստահությունը, որոշել է իր ընկեր Էրդողանի միջոցով մի լավ վախեցնել մեզ և ստիպել, որ սեփական ձեռքերով իրեն հանձնենք մեր ինքնիշխանությունը։ Իսկ եթե չհանձնե՞նք... Եթե չհանձնենք, ոչինչ էլ չի լինի, բացի սեփական վախերը հաղթահարելուց, մեր ինքնիշխանության հեղափոխությունը շարունակելուց ու մեր երազանքների երկիրը կառուցելու՝ 2018-ին նվաճած իրավունքը վերահաստատելուց: Ռուս-թուրքական/հայ-թուրքական պատերազմի մասին էլ մոռացեք. չի լինելու»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
